Polaris Dawn («Բևեռային լուսաբաց») մասնավոր տիեզերական առաքելությունը բարեհաջող ավարտվել է՝ SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը կիրակի առավոտյան վայրէջք է կատարել ծովում, հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Ընկերության տվյալներով՝ դա տեղի է ունեցել Ֆլորիդայի հարավային վերջամասի  մոտ։

Միլիարդատեր Ջարեդ Այզեքմանի և երեք այլ սիրողական տիեզերագնացների ճանապարհորդությունը մեկնարկել էր սեպտեմբերի 10-ին։

Ֆլորիդայի արևմտյան ափի Քեյփ Կանավերալ տիեզերանավից արձակվելուց հետո Crew Dragon տիեզերանավը բարձրացել է մոտ 1400 կիլոմետր բարձրության վրա: