Արարատի մարզում, դեկտեմբերի 2-ին, ժամը 22-ի սահմաններում, Ոստան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21011» եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդն ու նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն մարզում, դեկտեմբերի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Հայանիստ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-3102» եւ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: