Սուզվելու ամերիկուհի սիրահար Սյուզան Էյդ Մորալես Քրուզը Մեքսիկական ծոցի Պլայա Միրամար տեղանքի ջրերում սուզվելիս տեսագրել է հանդիպում յուրահատուկ վառ կարմիր խխունջի հետ, որին գիտնականները ծովային նապաստակ են անվանում: Ինչպես հայտնում է naked-science-ը, ծովային խխունջի շարժումները թռիչք են հիշեցնում։
Ծովային նապաստակները հանդիպում են աշխարհի ծովային ջրերի մեծ մասում, որտեղ ուժեղ հոսանքներ չկան: Նրանք հիմնականում սնվում են ջրիմուռներով և, որպես կանոն, զանազան երանգավորում ունեն՝ մուգ կարմրագույնից մինչև կանաչ և շագանակագույն:
Ուշագրավ է, որ ծովային նապաստակները զարգացրել են ներքին խեցեփեղկեր, սակայն արտաքին խեցեփեղկ չունեն: Դա ծովային խխունջների և նրանց ցամաքային ցեղակիցների գլխավոր տարբերություններից մեկն է:





























