2027 թվականից սկսած, նոր օրենքի համապատասխան, որն ուրբաթ ստորագրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը, նահանգում կարգելվի երեխաներին սոցցանցերում նյութերի գիտակցված տրաամդրումը, որոնք առաջ են բերում կախվածություն առանց ծնողների համաձայնության, տեղեկացրել է Associated Press-ը։

Գեւին Նյուսոմը նոր օրենքը ստորագրել է ուրբաթ։  Կալիֆոռնիան հետեւել է Նյու Յորքի օրինակին, որն այս տարի ավելի վաղ ընդունել էր օրենք, որը ծնողներին թույլ էր տալիս փակել իրենց երեխաների համար սոցցանցերի հրապարակումների հասանելիությունը։

Կալիֆոռնիական օրենքը ուժի մեջ կմտնի մի նահանգում, որտեղ գտնվում են աշխարհում ամենախոշոր տեխնոլոգիական ընկերություններից որոշները։ Վերջին տարիներին նման առաջարկները չեն ընդունվել, բայց 2022թ. Նյուսոմը ստորագրեց երկրում առաջին օրենքը, որն արգելում է օնլայն պլատֆորմներին օգտագործել օգտատերերի անձնական տեղեկությունն այն կերպ, որը կարող է վնասել երեխաներին։ Դա ամբողջ երկրում նահանգների աճող ձգտման մի մասն է, որոնք ցանկանում են պայքարել սոցիալական ցանցերի ազդեցության դեմ՝ ի բարօրություն երեխաների։

Վերջին տարիներին Յութայի նահանգում ընդունվել են օրենքներ, որոնք ուղղված են երեխաների՝ սոցցանցերին հասանելիության սահմանափակմանը, բայց դրանք բախվել են խնդիրների դատարանում։