«Մարքսիզմի կողմնակից» Անուրա Կումարա Դիսանայակեն կիրակի օրը հաշված ձայների կեսով Շրի Լանկայի նախագահական ընտրությունների առաջատարն է, ինչը, թերևս, զրկում է գործող նախագահին մեծ պարտքեր ունեցող երկրի փխրուն երկրի տնտեսական վերականգնումը գլխավորելու հնարավորությունից, գչում է Reuters-ը։
Շրի Լանկայի ընտրական հանձնաժողովի տվյալներով, Դիսանայակեն հավաքել է 6 միլիոն ձայների 40%-ը՝ առաջ անցնելով ընդդիմության առաջնորդ Սաջիթ Պրեմադասուից՝ 33%, մինչդեռ նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեն հավաքել է քվեաթերթիկների 17%-ը:
Վերջնական արդյունքները սպասվում են կիրակի ավելի ուշ։ Եթե ոչ մի թեկնածու չստանա ձայների 50%-ը, ձայների հաշվարկի երկրորդ փուլը կորոշի հաղթողին լավագույն երկուսից՝ օգտագործելով ձայնի արտոնյալ իրավունքը:
Սա Շրի Լանկայում առաջին ընտրություններն են այն բանից հետո, երբ 2022 թվականին երկրի տնտեսությունը անկում ապրեց՝ արտարժույթի խիստ պակասի պատճառով, ինչի հետևանքով երկիրը չկարողացավ վճարել առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ վառելիքի, դեղորայքի և կերակուր պատրաստելու համար գազի ներկրման դիմաց: Բողոքի ցույցերը ստիպեցին այն ժամանակվա նախագահ Գոտաբայա Ռաջապաքսային փախչել, ապա հրաժարական տալ:





























