Ֆրանսիան հատուկ ոստիկանության ստորաբաժանում է ուղարկել Կարիբյան ծովի Մարտինիկ կղզի, հայտնում է Euronews-ը։
Անվտանգության ուժերը ժամանել են այս շաբաթավերջին այն բանից հետո, երբ անդրծովյան տարածքում Ֆրանսիայի կենտրոնական կառավարության խոսնակն ասել է, որ բողոքի ցույցերը Ֆորտ-դե-Ֆրանս, Լե Լամենտեն, Դուկոս և Լե Ռոբեր մունիցիպալիտետներում մինչև երկուշաբթի արգելվել են: Կառավարությունը նաև պարետային ժամ է սահմանել։
Սահմանափակումները եղել են այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ կղզում բողոքի ցույցեր են բռնկվել՝ կապված կյանքի բարձր գնի հետ: Անկարգությունների ընթացքում տուժել են առնվազն 6 ոստիկան և մեկ քաղաքացիական անձ, թալանվել են մի քանի խանութներ։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։
Կառավարության պաշտոնյաներն ասում են, որ արգելքները մտցվել են «բռնությանը և վնասին վերջ տալու, ինչպես նաև առօրյա կյանքին և ազատ տեղաշարժի բազմաթիվ խոչընդոտներին, որոնք ազդում են ողջ բնակչության վրա»:
Ֆրանսիան հատուկ ոստիկանություն է ուղարկել Մարտինիկ կղզի՝ անկարգությունների դեմ պայքարի համար

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























