ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հաջորդ շաբաթ աշխատել արագ սննդի ռեստորանների McDonald's ցանցում:
«Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ կանգ կառնեմ McDonald's-ի մոտ, գուցե ոչ այստեղ [Փենսիլվանիայում]: Ես կգնամ McDonald's և կփորձեմ տապակել կարտոֆիլը մոտ կես ժամ: Ես ուզում եմ իմանալ, թե դա ինչպես է արվում», - ասել է նա՝ մեկնաբանելով իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսի՝ ուսանող եղած ժամանակ աշխատանքը McDonald's-ում:
Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցը, ավելի վաղ ասել էր, որ Հարրիսը, ուսանող լինելով, ամռանը կես դրույքով աշխատել է արագ սննդի կետում։ Թրամփը կարծում է, որ այս պատմությունը հորինված է։





























