Նավթի գինը երեքշաբթի թանկացել է՝ շնորհիվ տնտեսական ակտիվության խթանման միջոցների, որոնք հայտարարել են Չինաստանի իշխանությունները։

Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը ՝ 74,61 դոլար, ինչը 0,71 դոլարով (0,96 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երկուշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 0,59 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 73,9 դոլար։

WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,81 դոլարով (1,15 տոկոս)՝ մեկ բարելը 71,18 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 0,63 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 70,37 դոլար։