Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավում նոր գովազդային վրիպակ է թույլ տրվել. Ջորջիա նահանգում հանրապետական ընտրողների գովազդում օգտագործվել է պատկեր Վրաստանից։

Սրան անդրադարձել է տեղի The Atlanta Journal-Constitution պարբերականը։

Facebook-ի գովազդային նշման մեջ Ջորջիայում Թրամփի ընտրողներին կոչ է արվում ստուգել, թե արդյոք նրանք գրանցվել են նախագահական ընտրությունների քվեարկության համար։

«Ընդամենը մի քանի ձայներ կորոշեն այս ընտրությունները։ Մենք կարող ենք կանգնեցնել գնաճը, պաշտպանել մեր սահմանները, իջեցնել հարկերը եւ Ամերիկային վերադարձնել վեհությունը»,- նշված է գրառման մեջ։ Այն ուղեկցվում է լեռնագագաթի պատկերմամբ՝ «ԳՐԱՆՑՎԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՔՎԵԱՐԿԵՔ ԹՐԱՄՓԻ ՕԳՏԻՆ. ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳՐԱՆՑՈՒՄԸ»։

Միեւնույն ժամանակ, Shutterstock-ի ֆոտոստոկի տվյալները հաստատում են, որ լուսանկարն արվել է ոչ թե Ջորջիայում, այլ Վրաստանում։ Դրանք անգլերենով արտասանվում եւ գրվում են միանման՝ Georgia։