ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
«Մենք պետք է բաց պահենք կապի գծերը»,- Բորելի խոսքերը մեջբերել է Euractiv պորտալը։ Նրա տեղեկացմամբ՝ եվրադիվանագիտության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ կարող էր հանդիպել Իրանի նախագահի հետ այս շաբաթ։
«Իրանը պատրաստ է բարեխղճորեն կատարել աշխատանքի իր մասը եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն եւ փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցերը»,- իր հերթին ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։ Այնուամենայնիվ, արեւմտյան պաշտոնյաները Euractiv-ի մեկնաբանությունում նշել են, որ բանակցությունների հեռանկարներ չեն տեսնում Իրանի հանդեպ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին՝ առնվազն մինչեւ ԱՄՆ նախագահի ընտրությունները նոյեմբերին։





























