Մի քանի բանկեր սպասում են, որ ոսկու գինը կշարունակի բարձրանալ եւ թարմացնել առավելագույն գները 2025թ.։ Այս մասին տեղեկացրել է գործակալությունը։

Նշվել է, որ դա կապված կլինի բորսայական ֆոնդեր միջոցների մեծ ներհոսքի եւ առաջատար կենտրոնական բանկերի, ներառյալ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների լրացուցիչ նվազման հետ։

Շվեյցարական UBS բանկի վերլուծաբանները կարծում են, որ թանկարժեք մետաղի գինը կարող է բարձրանալ հաջորդ 6-12 ամիսների ընթացքում, գրել է Reuters-ը։ Ամերիկյան JP Morgan-ը կանխատեսում է, որ ոսկու արժեքը կարող է հասնել մեկ տրոյական ունցիան 2 850 դոլարի 2025թ., իսկ Bank of America-ն եւ ավստրալական Macquarie ներդրումային բանկը կարծում են, որ գինը կարող է բարձրանալ մեկ ունցիան մինչեւ 3 հազար դոլարի։

Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ ԴՊՀ-ը չորս տարվա մեջ առաջին անգամ իջեցրել է բազային տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 4,75-5 տոկոս։