Էտալոնային մակնիշի նավթի գինը չորեքշաբթի առավոտյան իջնում է անցած աճուրդների ակտիվ աճից հետո։

Brent տեսակ նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures  բորսայում կազմում է մեկ բարելը 75,14 դոլար, ինչը 0,13 դոլարով (0,17 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Անցած աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերը թանկացել են 1,27 դոլարով (1,7 տոկոս)՝ մեկ բարելը 75,17 դոլար։

WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0,19 դոլարով (0,27 տոկոս)՝ մեկ բարելը 71,37 դոլար։ Երեքշաբթի ֆյուչերսի գինը բարձրացել էր 1,19 դոլարով (1,7 տոկոս)՝ մեկ բարելը 71,56 դոլար։