Թայվանի զինված ուժերը գրանցել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) ավելի քան 20 ինքնաթիռ, որոնք այսօր առավոտյան մոտեցել են կղզուն: Այս մասին հայտնել է կղզու պաշտպանության վարչությունը։

Նշվել է, որ տեղական ժամանակով ժամը 07:10-ից (Երևանի ժամանակով 03:10-ից) կղզուն է մոտեցել 23 НОАК ինքնաթիռ, այդ թվում՝ J-16 կործանիչներ և KJ-500 վաղ նախազգուշացնող ինքնաթիռներ։ Դրանցից 22 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։