Գերմանիան, Ավստրալիան, Կանադան եւ Նիդեռլանդները կարող են հայց ներկայացնել «Թալիբան»-ի դեմ ՄԱԿ Միջազգային դատարան, եթե թալիբների կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկի Աֆղանստանում կանանց խտրականության վերացման հարցում, տեղեկացրել է Zeit գերմանական թերթը։
«Գերմանիան եւ մի քանի դաշնակից պետություններ «Թալիբանից» պահանջել են կատարել իրենց պարտավորությունները կանանց խտրականույթան բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ կոնվենցիայի շրջանակում... Արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը այս չորեքշաբթի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում ցանկանում է խորհրդակցել այս թեմայի վերաբերյալ Ավստրալիայի, Կանադայի ե Նիդեռլանդների գործընկերների հետ։ Երկրները նախատեսում են միջնորդական հետաքննություն, եթե որոշակի ժամկետում թալիբների կողմից որեւէ քայլ չձեռնարկվի։ Որպես վերջին միջոց կարող է գործադրվել ՄԱԿ Հաագայի Միջազգային դատարանը»,- նշված է հրապարակման մեջ։
2021թ. օգոստոսի կեսին երկրի տարածքի լիակատար վերահսկման հաստատումից հետո թալիբները, անտեսելով իրենց նախկին խոստումները՝ չոտնահարել կանանց իրավունքները, ոչ մի էական գործողություն չեն ձեռնարկել Աֆղանստանի կանանց կրթությամբ ապահովելու համար իրենց կառավարման առաջին տարվա ընթացքում, իսկ անցած տարեվերջին առհասարակ արգելեցին կանանց սովորել համալսարաններում։





























