Սլովակիայի կառավարության գրասենյակը փամփուշտով ծրար է ստացել՝ հասցեագրված վարչապետ Ֆիցոյին, տեղեկացրել է Plus 7 dní պորտալը։
«Վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի համար նախատեսված փոստն ստուգելու ժամանակ աշխատակիցները տեսել են մի ծրար, որն արժանացել է նրանց ուշադրությանը։ Ռենտգենյան ստուգումը ցույց է տվել, որ ներսում փամփուշտ կա»,- գրել է պարբերականը։
Ոստիկանությունն զբաղվում է միջադեպով։





























