Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (NIMT) ծրագրի և գիտելիքի խորհրդատու Ռուտգեր Գրություիսը հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրին, ապա քննարկել հնարավոր համագործակցության եզրերը։