Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հաստատում տեղեկությունը ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հրաժարականի մասին։
Վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը տարածել է տեղեկություն այն մասին, որ Զալկալիանին վիճել է ԱՄՆ-ում այցով գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախձեի հետ։ Վեճն առաջացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կոբախիձեի ընդունելության չեղարկման ֆոնին։ Մեկ այլ վրացական հեռուստաալիք՝ «Ֆորմուլան», տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է հետ կանչել ԱՄՆ-ից իր դեսպանին։
«Տեղեկությունը, որը տարածել են ԶԼՄ-ները ԱՄՆ-ում Վրաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Զալկալիանիի հրաժարականի մասին, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Голос Америки» ռադիոկայանի վրացական ծառայությունը տեղեկացրել էր այն մասին, որ Կոբախիձեն, որը ԱՄՆ-ում է՝ մասնկացելու համար ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին, սկզբում ներառված էր Բայդենի մոտ ընդունելության ցուցակում։ Բայց ավելի ուշ ԱՄՆ նախագահի վարչակազմը չեղարկել է հրավերը։ Տեղեկացվել է նաեւ, որ Բայդենի վարչակազմը մերժել է վրացական պատվիրակության բոլոր անդամների հետ հանդիպումները։





























