Այս շաբաթ Թրամփի և Զելենսկու հանդիպումը նախատեսված չէ, AP-ին հայտնել է նախագահի հանրապետական թեկնածուի շտաբի աղբյուրը։
Մեկ շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը չէր բացառել Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, լրագրողի այն հարցին, թե նախատեսվա՞ծ է արդյոք նման հանդիպում, Թրամփը պատասխանել է. «Հուլիսին Զելենսկին և Թրամփը հեռախոսով զրուցել են, իսկ Ուկրաինայի նախագահը զրույցն անվանել է «լավ»։ Զելենսկին նաև ասել է, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել իր «Հաղթանակի ծրագիրը», որը նա կներկայացնի Սպիտակ տանը։





























