ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Կողմերը միջազգային իրավիճակի աճող մրրկայնության պայմաններում բարձր են գնահատել Ռուսաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության և գործնական փոխգործակցության զարգացումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման առաջընթացին, ինչպես նաև Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստմանը և երկու երկրների ղեկավարների միջև նոր շփումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարներն ընդգծել են Մոսկվայի և Պեկինի միջև արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման կարևորությունը միջազգային հարթակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ում և նրա Անվտանգության խորհուրդում, ԲՐԻԿՍ-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում (SCO), Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդում (APEC), G20-ում և այլ ձևաչափերում:

«Լավրովը և Վան Յին խոսել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը շրջանցելու համար արևմտյան երկրների կողմից համաշխարհային տնտեսության կայունությունը և առևտրատնտեսական փոխգործակցության համընդհանուր ձևերը խաթարող անօրինական պատժամիջոցներ կիրառելու անընդունելիության մասին:

Զրույցն ընթացել է ռուս-չինական ռազմավարական գործընկերությանը բնորոշ ավանդական վստահության և կառուցողական մթնոլորտում»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։