Երևանը միանշանակ աջակցում է Պեկինին «մեկ Չինաստանի» սկզբունքի հարցում։ Դրա մասին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելությանը հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը հիշեցրել է, որ Չինաստանն առաջիններից էր, որը 1991-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ պահից սկսած երկու երկրների հարաբերությունները անշեղորեն զարգանում են փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում։
«Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից է»,- հայտարարել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Երևանը հստակորեն աջակցում է Պեկինին «մեկ Չինաստան» սկզբունքի հարցում։ Այս սկզբունքը ենթադրում է, որ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է։
Փոխվարչապետը նշել է տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը, մարդկանց միջև հարաբերությունների ակտիվացումը, զբոսաշրջության ցուցանիշների աճը, ինչին մեծապես նպաստում է Երևան-Ուրումչի ուղիղ չվերթի բացումը։ Գրիգորյանը չինական կողմին միաժամանակ շնորհակալություն է հայտնել աջակցության ծրագրերի համար։





























