Ավելի քան 90 հազար մարդ տեղահանվել է Լիբանանում, չորեքշաբթի հայտարարել են Միավորված ազգերի կազմակերպությունում, հավելելով, որ Իսրայելի լայնածավալ օդային գրոհի պայմաններում հարավային Լիբանանից Լիթանի գետից հյուսիս մարդկանց զանգվածային արտագաղթը շարունակվում է։
«Հաղորդվում է, որ առնվազն 90 հազար 530 նոր մարդ է տեղահանվել, նրանց թվում՝ մոտ 40 հազար մարդ տեղվորվել են 283 ռմբապաստարաններում», - հայտարարել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակից:
Ըստ զեկույցի՝ տեղահանվածների մեջ հավանաբար կան նաև մարդիկ, որոնք լքել են իրենց տները Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև սահմանային մարտերից հետո:





























