Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելցիներին վերստին խոստացել է վերադարձնել երկրի հյուսիսում գտնվող իրենց տները:

Նա այդ հայտարարությունն արել է Միացյալ Նահանգների և Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման հետ հակամարտությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների համար կանաչ լույս վառելու մասին լուրերի ֆոնին, գրում է Times of Israel-ը:   

«Ես չեմ կարող ասել այն ամենը, ինչ անում ենք,- ասել է նա տեսաուղերձում,- բայց ես կարող եմ ձեզ մի բան ասել՝ մեր բնակիչներին ողջ և առողջ տուն բերելու հարցում մենք վճռական ենք:

Մենք «Հըզբոլլահ»ին հասցնում ենք հարվածներ, որոնք նա երբեք չէր էլ կարող պատկերացնել։ Դա անում ենք ուժով, անում ենք դա խորամանկությամբ։ Ես ձեզ մի բան կարող եմ խոստանալ՝ մինչև նրանք տուն չվերադառնան՝ մենք չենք հանգստանա»։