Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ նախազգուշացրել է, որ իր վարչակազմը «կտրուկ գործողություններ» կձեռնարկի երկիրը պաշտպանելու համար, եթե հարևան Հայիթիում ավազակային հարձակումների դեմ ՄԱԿ-ի առաքելությունը տապալվի, հայտնել է Associated Press գործակալությունը:
Աբինադերը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ մանրամասներ չի հայտնել, թե հատկապես ինչ գործողություններ է ձեռնարկելու։
Հաիթիում ավազակախմբերը վերահսկում են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի 80%-ը, և 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոիսեի սպանությունից հետո նրանց ազդեցությունը մեծացել է: Վերջին տարիներին բռնությունների պատճառով Հաիթիի գրեթե 700 հազար բնակիչ դարձել է անօթևան, և հազարավոր մարդիկ փախել են Հաիթիից, որը Դոմինիկյան Հանրապետության հետ կիսում է Էսպանիոլա կղզին:
Աբինադերը շնորհակալություն է հայտնել դեպի Հաիթի առաքելությունը գլխավորող Քենիայից: Առաքելությունում ներգրավված են Արևելյան Աֆրիկայի երկրի մոտ 400 ոստիկաններ, նրանց են միացել են Ջամայկայից մոտ երկու տասնյակ ոստիկաններ և զինվորներ և երկու բարձրաստիճան զինվորականներ էլ Բելիզից: Ընդմսին, անձնակազմի թիվը զգալիորեն ցածր է այն 2500 մարդկանցից, որոնք առաքելության համար խոստացել են տարբեր երկրներ: Միաժամանակ ԱՄՆ կառավարությունը նախազգուշացրել է ռեսուրսների սահմանափակման մասին, քանի որ քննարկում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ստեղծելու հարցը:
Աբինադերը միաժամանակ նշել է, որ ներկա առաքելությունը պետք է ամբողջությամբ ձևավորվի, որպեսզի անցկացվեն ազատ և թափանցիկ ընտրություններ։ Հաիթիում ընտրություններ չեն անցկացվել 2016 թվականից ի վեր, և անցումային նախագահական խորհրդին հանձնարարվել է ընտրություններն անցկացնել մինչև 2026 թվականի փետրվարը։





























