Չինագետ Գոռ Սարգսյանը «Մեկ Չինաստան» սկզբունքի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2758 բանաձեւի վերաբերյալ հոդվածով է հանդես եկել:

Հոդվածը ներկայացնում ենք ստերեւ.

«ՄԱԿ ԳԱ 2758 բանաձևի իրական մեկնաբանությունը

Ամիսներ առաջ անդրադարձել էի, այսպես կոչված, «Թայվանի հարցին»։ Այդ հոդվածում փորձել էի մեկնաբանել «Մեկ Չինաստան» սկզբունքը։ Այսօր փորձեմ կարճ մեկնաբանել ՄԱԿ Գլխավոր անսամբլեայի համար 2758 բանաձևը։

Վերջերս Թայվանի իշխանությունների համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հոդված է հրապարակել ԶԼՄ-ներում՝ հանդգնորեն պնդելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դադարի  2758 բանաձևի սխալ մեկնաբանությունը և ընդունի Թայվանը ՄԱԿ-ում, կայունություն ապահովի Թայվանի նեղուցում և Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նման հայտարարությունները ոչ միայն խեղաթյուրում են փաստերը, այլև մարտահրավեր են «Մեկ Չինաստանի» սկզբունքին, իսկ  «Մեկ Չինաստանի» սկզբունքը միջազգային հարաբերությունների հիմնական նորմ է:

ФОТО 1.jpeg (161 KB)

Նախ պետք է հասկանալ ինչ է ՄԱԿ-ի Գերագույն անսամբլեայի համար 2758 բանաձևը։ ՄԱԿ-ի 26-րդ նստաշրջանի կողմից ընդունված 2758 բանաձևի համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան ճանաչում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին որպես ՄԱԿ-ում Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ։ Կարևոր է հասկանալ, որ 2758 բանաձևի ընդունումից ի վեր ՄԱԿ-ը և նրա մասնագիտացված հանձնաժողովները, ինչպես նաև այլ միջկառավարական միջազգային կազմակերպություններ բոլորը հավատարիմ են մնացել դրան:

Նրանք Թայվանը համարում են Չինաստանի նահանգ և չեն ճանաչում Թայվանի իշխանությունների, այսպես կոչված, միջազգային ներկայացուցչությունը։ ՄԱԿ-ի Իրավական հարցերի գրասենյակը հրապարակել է իրավական եզրակացություններ՝ շատ հստակ նշելով ՄԱԿ-ի հիմնական նորմատիվ փաստաթղթերթում, որ «ՄԱԿ-ը «Թայվանը» բոլոր նպատակներով համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անբաժանելի մասը», «ՄԱԿ-ը «Թայվանը» համարում է որպես նահանգ» : Տասնամյակներ շարունակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները և նրանց խոսնակները Թայվանի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտելիս հստակորեն նշել են, որ ՄԱԿ-ն առաջնորդվում է 2758 բանաձևով և հավատարիմ է «Մեկ Չինաստանի» սկզբունքին:

ФОТО 2.jpg (134 KB)

Ավելի հստակ, որպես Չինաստանի տարածքի մաս՝ Թայվանը չունի որևէ հիմք, պատճառ կամ իրավունք մասնակցելու ՄԱԿ-ին կամ որևէ այլ միջազգային կազմակերպություններին, որտեղ անդամակցությունը բացառապես ինքնիշխան երկրների իրավունքն է: Միջազգային կազմակերպությունների գործունեությունը Թայվանի տարածաշրջանի մասնակցության հետ կապված ցանկացած հարց պետք է կարգավորվի «Մեկ Չինաստան» սկզբունքի հիման վրա, ինչպես վերահաստատված է 2758 բանաձևով։

Թայվանից պաշտոնյայի այս պնդմանը անդրադարձել է Դոմինիկյան Հանրապետությունում Չինաստանի դեսպանը։ Դեսպանը իր հոդվածում նշել է․ «Թայվանի իշխանությունների պնդումը, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2758 բանաձևը հատուկ չի նշում «Թայվանը», և, հետևաբար, Թայվանի իրավական կարգավիճակի հարցը չլուծված է թողնում, ամբողջովին անհիմն է: Պատմականորեն Թայվանը միշտ եղել է Չինաստանի տարածքի մի մասը, մի փաստ, որը լայնորեն ճանաչված է միջազգայնորեն և ծառայել է որպես 2758 բանաձևի ընդունման կարևոր քաղաքական նախադրյալ: 1895 թվականին Ճապոնիան պարտված Ցին կառավարությունից բռնի ուժով խլեց Թայվան և Պենխու կղզիները:  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միջազգային իրավական ազդեցություն ունեցող մի շարք փաստաթղթեր, ինչպիսիք են «Կահիրեի հռչակագիրը», «Պոտսդամի հռչակագիրը» և Ճապոնիայի կողմից ստորագրված հանձնման փաստաթուղթը, վերահաստատեցին Չինաստանի կողմից Թայվանի իրավական և փաստացի վերականգնումը»:

Իսկ Լոս Անջելեսում Չինաստանի գլխավոր հյուպատոսության կողմից հրապարակված «ՄԱԿ-ի ԳԱ 2758 բանաձևը  չի քննարկվում, իսկ «Մեկ Չինաստանի» սկզբունքն անսասան է» վերտառությամբ տեղեկատվական բնույթի հոդվածը ուշադրություն է դարձնում մի քանի դրվագի․Նախ, «Մեկ Չինաստան» սկզբունքը շատ պարզ է, այսինքն՝ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի մի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը։

Երկրորդ, ՄԱԿ-ի համակարգը միշտ պահպանել է 2758 բանաձևը և պահպանել «մեկ Չինաստան» սկզբունքը Թայվանի հետ կապված հարցերում:

Երրորդ, միջազգային հանրությանը ճնշող մեծամասնությամբ պահպանում է 2758 բանաձևը և լիովին և հավատարմորեն իրականացնում է «Մեկ Չինաստան» սկզբունքը: 2758 բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված որոշում է և պետք է պահպանվի անդամ բոլոր երկրների կողմից:

Չորրորդ՝ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի «Մեկ Չինաստանի» սկզբունքը խեղաթյուրելու շարունակական փորձերը:

2024 թվականի մայիսին հայկական ԶԼՄ-ների համար գրված « «Մեկ Չինաստան» սկզբունքը հանդիսանում է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ և կայուն զարգացման հիմքը» հոդվածում ՀՀ-ում ՉԺՀ նախկին դեսպան Ֆան Յոնը հիշեցնում է, որ  «Մեկ Չինաստան» սկզբունքը միջազգային հարաբերությունների կարգն ու միջազգային հանրության ընդհանուր համերաշխությունն է։ Ըստ դեսպան Ֆան Յոնի աշխարհի 183 երկրներ Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել «Մեկ Չինաստան» սկզբունքով , և  սա ամբողջովին ցույց է տալիս, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը ժողովրդի ձգտումն ու ժամանակի միտումն է։

 Իր հոդվածում դեսպան Ֆայ Յոնը ընդգծել էր, որ Չինաստանը բարձր է գնահատում «Մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելու Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հաստատակամ դիրքորոշումը:

Գոռ Սարգսյան , չինագետ