Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրաշրջանառությունը նվազում է: Դրա մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները: 2024 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է 85,3 միլիոն դոլար՝ 2023 թվականի 96 միլիոն դոլարի դիմաց։

2024 թվականի առաջին կիսամյակում բելառուսական ներմուծումը Հայաստան կազմել է ավելի քան 33 միլիոն դոլար։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 34.5%-ով։ Անցած տարվա հունվար-հունիս ամիսներին այն կազմել է ավելի քան 50,5 միլիոն դոլար։

Հայաստանից Բելառուս արտահանումը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է մոտ 14,7%-ով և հասել 52,3 միլիոն դոլարի։ 2023 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը ավելի քան 45,5 միլիոն դոլար է կազմել։

Նշենք, որ Բելառուսի և Հայաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը ամբողջ նախորդ տարվա ընթացքում նվազել է գրեթե 3%-ով և կազմել 180 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի։

Անկումը կրկին արձանագրվել է բելառուսական ներմուծման գրեթե 20%-ով կրճատման հաշվին՝ Հայաստանից Բելառուս արտահանման նույն 20%-ով աճի ֆոնին։

Արամ Դանիելյան