Եթե Հունգարիան լիներ Ուկրաինայի փոխարեն, ռուսների դեմ չէր պատերազմի, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավոր օգնական Բալաժ Օրբանը։ Հունգարիայի վարչապետի խորհրդականը չորեքշաբթի հյուրընկալվել է մի փոդքասթի, որտեղ անդրադարձել է Ուկրաինայի ինքնապաշտպանության թեմային, գրում է Politico-ն։
«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, և առաջնորդները պատասխանատվություն են ստանձնում», - հայտարարել է Օրբանը:
Միաժամանակ նա հավելել է, որ եթե Հունգարիայի հայտվեր նույն իրավիճակում, իրենք չէին սկսի պայքարել ագրեսորների դեմ: «Դա 1956 թվականին ռուսներին անհաջող հակահարվածից հետո Հունգարիայի քաղած դասն է»,-նշել է նա:
«Մենք հավանաբար չէինք վարվի այնպես, ինչպես վարվեց նախագահ Զելենսկին երկուսուկես տարի առաջ, քանի որ դա անպատասխանատու քայլ է», -ասել է նա: -Որովհետև ակնհայտորեն նա իր երկիրը դրեց պատերազմի դեմ գծի վրա, այս բոլոր մարդիկ զոհվեցին, այս ամբողջ տարածքը կորցրեց, ինչ խոսք, դա իրենց իրավունքն է, իրենց ինքնիշխան որոշումը, իրենք իրավունք ունեին դա անելու։ Բայց եթե մեզ հարցնեն, մենք (նման կերպ վարվելու) խորհուրդ չէինք տա»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչներն արդեն կոչ են արել Օրբանին հրաժարական տալ, նրանց թվում՝ աջ կենտրոնամետ Tisza կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի պատգամավոր Պետեր Մադյարը: Վերջինս հայտարարել է, որ «այս խոսքերով Բալաժ Օրբանը նսեմացրել է հազարավոր հունգարացի ազատամարտիկների հիշատակը, որոնցից հարյուրավորները, ի տարբերություն Բալաժ Օրբանի, պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել Հունգարիայի ազատության և անկախության համար»:
«Օրբանի կառավարությունը Հունգարիան առանց կռվի կհանձնի ռուսներին»,- Facebook-ում գրել ձախ կենտրոնամետ դեմոկրատական կոալիցիայի առաջնորդ, նախկին վարչապետ Ֆերենց Գյուրչանին:
Բերելով այս պատմական օրինակը՝ Բալաժ Օրբանն անդրադարձել է Հունգարիայի պատմության մի զգայուն պահի՝ 1956 թվականի հոկտեմբերին, երբ բռնկվեց հունգարական ապստամբությունը՝ ընդդեմ խորհրդամետ ստալինյան ռեժիմի:
Երեք շաբաթ չանցած՝ խորհրդային զորքերը ներխուժեցին երկիր։ Ազատության պայքարի արդյունքում 2700 մարդ է զոհվել և 20 հազարը՝ վիրավորվել: ճակատամարտում պարտվելուց հետո176 հազար մարդ լքել է 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկիրը: Բացի դրանից, նոր կոմունիստական ռեժիմը, որը կառավարել է Հունգարիան խորհրդային ներխուժումից հետո ևս 33 տարի, մահապատժի է ենթարկել 229 խաղաղ բնակիչների, նրանց թվում՝ հեղափոխության ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Իմրե Նաձին։





























