Կիպրոսում երկու առանձին պետությունների ստեղծումն անընդունելի է։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Վարչապետը նշել է, որ 2024 թվականին լրանում է Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության տարածքի ավելի քան մեկ երրորդի ապօրինի ներխուժման և դրան հաջորդած օկուպացման 50 տարին։ «Ցավոք, մենք Թուրքիայի դիրքորոշման մեջ առաջընթաց չենք տեսնում։ Այս ներխուժումը եղել և մնում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների խախտում։ Որպես Հունաստանի վարչապետ՝ ես այսօր այստեղ եմ՝ վերահաստատելով մեր հավատարմությունը Կիպրոսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, [Կիպրոսի հիմնախնդիրը] լուծելու երկզոնալ, երկհամայնքային դաշնության հիման վրա՝ մեկ ինքնիշխանությամբ, մեկ քաղաքացիությամբ և որպես մեկ միջազգային իրավաբանական սուբյեկտ` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի: Երկու պետությունների [Կիպրոսի խնդրի] լուծումը չի կարող ընդունվել և չի ընդունվի։ Սա պարզապես լուծում չէ»,- ընդգծել է Միցոտակիսը։
Նա նշել է, որ Հունաստանն աջակցում է Կիպրոսի խնդրի լուծման Նիկոսիայի ջանքերին, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քայլերին՝ կղզում միջհամայնքային բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։ «Մենք կոչ ենք անում Թուրքիային և Կիպրոսի թուրքական համայնքին գալ բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի գոնե փոխվստահություն հաստատեն և սկսեն անկեղծ քննարկումներ՝ փոխադարձ ընդունելի, կենսունակ լուծման հասնելու նպատակով», - ասել է Միցոտակիսը։
Հունաստանն անընդունելի է համարել երկու պետությունների ստեղծմամբ Կիպրոսի հիմնախնդրի լուծումը

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























