ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը ստում է, երբ ասում է, որ նախկինում աշխատել է արագ սննդի McDonald's ցանցում:
«Քամալան երբեք չի աշխատել McDonald's-ում: Նրա ռեզյումեում նշվում է McDonald's-ը, բայց նա այնտեղ չի աշխատել: Դա սուտ է»,- ասել է նա հինգշաբթի օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում։
Հարրիսը նախկինում բազմիցս ասել է, որ ուսանողության տարիներին կես դրույքով աշխատել է McDonald's-ում և այնտեղ տապակել կարտոֆիլ ֆրի:





























