Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԽ-ից, հանդիպմանը հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել է հարցերի լայն շրջանակ:
Մի շարք հարցերի վերաբերյալ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները, արտաքին քաղաքական և անվտանգային առաջնահերթությունները:





























