Երեւանում, դեկտեմբերի 4-ին, ժամը 16.20-ին, Տիգրան Մեծ պողոտայի եւ Ագաթանգեղոսի  փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ս» եւ «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես Ե»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: