Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 16-րդ կմ-ին, դեկտեմբերի 3-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























