Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր Անար Մամեդլին դարձյալ ադրբեջանական բանտում է և պետք է անհապաղ ազատ արձակվի։
Դրա մասին սոցցանցերում գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։
«Ոչ մի երկիր չի կարող գնալ COP29 առանց Մամեդլիի և մյուս բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջի»,- գրել է նա։





























