Պայթյունը տեղի է ունեցել Մախաչկալայի գազալցակայանում, հայտնում է РИА Новости-ն։ Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, նրանց թվում՝ երկու երեխա։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝  10 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, պայթյունից ավերվել է բենզալցակայանի շենքը, վնասվել է երկու մարդատար ավտոմեքենա և մեկ բեռնատար։