Հայ գործընկերոջս հրավերով ուկրաինահայ նկարիչների ցուցահանդեսի բացումը, բառացիորեն տեղի ունեցավ Կիևում ավիահարվածի երկու ահազանգերի միջև։

Դրա մասին սոցցանցերում գրել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Գաել Վեյսիերը։

Դիմելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիին՝ նա հավելել է. «Ուկրաինացիների խիզախությունը մեզ պարտավորեցնում է»։

Դըկոտինյին իր հերթին գրել է. «Հայերն ու ուկրաինացիները երկու խիզախ ժողովուրդներ են, որոնք բախվել են պատերազմի և բռնազավթման: Ուկրաինան և Հայաստանը երկու պաշտպանվող ժողովրդավարություններ են, որտեղ արվեստը պահպանում է իր բոլոր իրավունքները»: