Ավստրալիան շուտով կկարողանա ԱՄՆ-ից գնել 400 մլն դոլարի կառավարվող հրթիռներ, տեղեկացրել է Australian Associated Press-ը։

Ուրբաթ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ հավանություն է տվել Ավստրալիային կառավարվող հրթիռներ (AARGM-ER) վաճառելուն։

Դա տեղի է ունեցել դաշնային կառավարության խնդրանքից հետո՝ գնել 405 մլն դոլարի 100 հրթիռներ, ինչպես նաեւ այլ կայանքներ։

Կատարելագործված հակառադիացիոն հրթիռները կինտեգրվեն կործանիչների վրա, ինչը թույլ կտա օդաչուներին ոնչացնել «երկիր» կամ «ծով-օդ» դասի հրթիռները եւ բարձրացնել տակտիկական ավիացիայի հնարավորությունները։ Կառավարելի հրթիռների պաշարների ավելացման մասին շաբաթ հայտնել է ՊՆ ներկայացուցիչը։

«Ինչպես նշված է 2024թ. Պաշտպանության ազգային ռազմավարությունում, ՊՆ-ն պետք է արագ ավելացնի պաշարների մակարդակը»,- ասել է նա։ Առաջարկվող վաճառքը օգնություն կցուցաբերի կարեւոր դաշնակցին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, նշված է Պենտագոնի հայտարարությունում՝ արված լրատվամիջոցների համար։

«Այդ քաղաքական եւ տնտեսական տերության ռազմավարական դիրքը զգալի ավանդ է ներդնում խաղաղության եւ տնտեսական կայունության ապահովման մեջ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում»,- նշված է Պենտագոնի հաղորդագրությունում։ Գլխավոր կապալառուն Northrop Grumman ընկերությունն է, տեղեկացրել են Պենտագոնում։