Իրաքի վարչապետ Շիա ալ-Սուդանին եռօրյա սուգ է հայտարարել ամբողջ երկրում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի զոհվելու առիթով՝ Բեյրութի արվարձանին իսրայելական ավիահարվածի հետեւանքով։
«Մենք պատկանում ենք Աստծուն եւ Նրան ենք վերադառնում»,- նշված է Իրաքի վարչապետի հայտարարությունում։
Ավելի վաղ եռօրյա սուգ էր հայտարարել նաեւ Իրաքի շիա մուսուլմանների ազդեցիկ առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը։
Հիշեցնենք, որ Նասրալայի սպանության մասին առաջինը հայտնել է իսրայելական բանակը։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել «Հեզբոլլահ» շարժումը։





























