Գերմանական կառավարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական մի շարք հարվածների ժամանակ լիբանանյան «Հեզբոլլահի» առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլայի սպանությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ Իսրայելի սեփական անվտանգության համար:

Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ասել է, որ Նասրալլայի սպանությունից հետո ստեղծված «չափազանց վտանգավոր» իրավիճակը «սպառնում է ապակայունացնել ողջ Լիբանանը»:

«Դա ոչ մի կերպ չի բխում Իսրայելի անվտանգության շահերից»,- ասել է նա։