ԱՄՆ Պետդեպարտամենտը շաբաթ օրը Բեյրութում իր դեսպանատան որոշ աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին հրամայել է լքել Լիբանանը՝ Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլայի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին:

«Բեյրութում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին արգելվում է առանց նախնական համաձայնության անձնական ճանապարհորդություն կատարել։ ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցների համար կարող են սահմանվել լրացուցիչ ճամփորդական սահմանափակումներ՝ առանց նախնական ծանուցման՝ անվտանգության աճող մտահոգությունների կամ սպառնալիքների պատճառով», - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։