Իսրայելական ուժերի կողմից Լիբանանի «Հեզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի սպանության ֆոնին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը  Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրուցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, և որ ԱՄՆ-ը «հանձնառու է զսպել Իրանին  և նրա հովանավորյալներին»,- հայտնում է Պենտագոնը։

Օսթինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «նախկինի պես պատրաստ է տարածաշրջանում պաշտպանել իր ուժերը»:

Հատկանշական է, որ Պենտագոնի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Լիբանանում հրադադարի մասին, ինչին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս կոչ է արել։