ԱՄՆ նախագահի նախկին անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի-կրտսերը կարծում է, որ ընտրություններում դեմոկրատների թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսի հաղթանակը երկրին սպառնում է գրաքննության եւ խոսքի ազատության պայքարի խստացմամբ։ Նա այս գնահատականը հնչեցրել է Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած ակցիայի ժամանակ։

«Հիլարի Քլինթոնը  [ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատների նախագահի թեկնածու 2016թ.], Թիմ Ուոլցը [դեմկորատների ԱՄՆ փոխնախագահի թեկնածու] եւ Քամալա Հարիսը բոլորն ասում են նույն բանը։ Նրանք ասում են, որ եթե դեմոկրատները նորից հայտնվեն Օվալաձեւ աշխատասենյակում, նրանք գրաքննության կենթարկեն ապատեղեկատվությունը եւ կեղծ տեղեկատվությունը»,- ասել է Քենեդին։ Նրա խոսքով՝ դեմոկրատները «բացահայտ հասկացնում են, որ խոսքի ազատությունը արտոնություն է, ոչ թե իրավունք»։

Քենեդի-կրտսերը, որին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ներառել է իր անցումային թիմի կազմում, կարծիք է հայտնել այն մասին, որ երկիր անհրաժեշտ է ղեկավար, որը «կպաշտպաներ խոսքի ազատությունը եւ ամերիկացիների «սահմանադրական իրավունքները»։