Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը, ով կիրակի վերադարձել է կղզի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից, անմիջապես աշխատանքից աշխատանքից ազատել է Կիպրոսի ոստիկանապետ Ստելիոս Պապաթեոդուրուին և մի շարք այլ բարձրաստիճան իրավապահների, որոնք թույլ են տվել, ոևր կրկնակի սպանության համար դատապարտված բանտարկյալը փախուստի դիմի կղզուց։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմպիոտիսը։
Նա նաև ասել է, որ պետության ղեկավարն արդեն նոր նշանակումներ է կատարել ոստիկանությունում, որտեղ պաշտոնանկ արված Պապաթեոդորուն և նրա տեղակալ Դիմիտրիս Դիմիտրիուն փոխարինվել են համապատասխանաբար Թեմիստոս Արնաուտիսով, ով այժմ նոր ոստիկանապետ է, և Պանիկոս Ստավրոսով։ Բացի այդ, նախագահը, Արդարադատության նախարարության հետ համաձայնությամբ, Քաղծառայության կոմիտեին առաջարկել է Կենտրոնական բանտերի փոխտնօրենի պաշտոնում նշանակել Կոնստանտինոս Կոնստանտինիդիսին՝ Խարալամբոս Ֆիլիպիդիսի փոխարեն, որին առաջարկվել է հրաժարական տալ։
Խրիստոդուլիդեսի կողմից կատարված կադրային փոփոխությունների պատճառը ուժային կառույցների ոլորտում սեպտեմբերի 26-ին կղզում տեղի ունեցած խոշոր միջադեպն է եղել։ Այս օրը կրկնակի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված կիպրացի 42-ամյա Դորոս (Թեոդորոս) Թեոֆանուսին հաջողվել է փախչել կալանքից՝ չնայած նրան ուղեկցել են իրավապահ մարմինների յոթ աշխատակիցներ։
Փախուստը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թեոֆանոսը այցելում էր իր ծնողներին Չոլետրիա գյուղում, որն առաջին անգամը չէր: Ամբողջ ճանապարհը բանտից մինչև ծնողների տուն բանտարկյալն անցկացրել է ձեռնաշղթաներով, սակայն, ինչպես միշտ, դրանք հանվել են տան ներս մտնելուց հետո։ Սակայն շենքի արտաքին մասում տեղակայված պահակները այդպես էլ չեն տեսել բանտարկյալին, ով, ըստ ամենայնի, կարողացել է աննկատ ցած նետվել պատուհանից և փախչել։
Ոստիկանությունն անմիջապես արշ է սկսել Թեոֆանուսին գտնելու ուղղությամբ, որը հաջողությամբ ավարտվել է անցած կիրակի: Փախուստի դիմածը, որը մեծ վտանգ էր ներկայացնում Կիպրոսի բնակիչների և հյուրերի համար, ականատեսների հուշումներից հետո հայտնաբերվել է և ի վերջո ձերբակալվել է Լիմասոլի Four Seasons հյուրանոցի հարևանությամբ գտնվող փակուղային փողոցի մի փոքրիկ թաքստոցում:
Դորոս Թեոֆանուսը 2012 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման և պաշտոնապես ևս 35 տարվա ազատազրկման՝ 2011 թվականի դեկտեմբերին հանցագործության պահին հղի 24-ամյա ընկերուհու՝ Յուլիա Օպորոկի վրա կրակելու և երեք տարեկան դստերը՝ Վիկտորիային խեղդամահ անելու համար։





























