Այս մասին հայտնել է Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը՝ ելույթ ունենալով ԵԱՏՄ-ում տուրիզմի թեմայով պանելային բանավեճում, երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում։

Ապրեսյանն ընդգծել է, որ տուրիզմը չի կարող քաղաքականացվել, նրա գործառույթը, հակառակը, տարբեր երկրների մարդկանց մերձեցնելն է, իսկ երթուղիները պետք է կառուցվեն այնպես, որպեսզի նպաստեն տեղի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, հարգվեն տեղի համայնքների ավանդույթները եւ ժառանգությունը։

Այս նպատակով Ապրեսյանն առաջարկել է ՀՀ տուրիզմի ֆեդերացիայի պլատֆորմը գրավիչ մրցունակ տուրփաթեթների եւ համատեղ տարածաշրջանային նախագծերի ձեւավորման համար եւ առաջ տանել դրանք միջազգային մակարդակով, դրանով իսկ ծանր քաղաքական ժամանակներում նպաստել մարդկանց միջեւ հարաբերությունների բարելավմանը։ «Տուրիզմը կփրկի աշխարհը»,- կարծում է Ապրեսյանը։

Միաժամանակ, նա առաջարկել է իրավասու կառույցներին վերանայել ոչ մշտական փոխադրումների բարձր մաքսատուրքերը, քանի որ հիմնականում դրանք են հենց տուրիստական փոխադրումները։