Իլոն Մասկը կանխատեսել է «անօդաչուների պարսերի» մարտեր ապագայում։
«Սպասվում են անօդաչուների պարսերի մարտեր, որոնք կցնցեն երեւակայությունը»,- գրել է նա X-ում։ Նա այսպես է մեկնաբանել պլատֆորմի մեկ այլ օգտատիրոջ գրառումն այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է արտադրել մոտ 20 դրոն տարեկան, իսկ Չինաստանը կարող է արտադրել նույն քանակությունն օրական։
Ավելի վաղ բանակի գնումների, տեխնոլոգիաների եւ նյութատեխնիկական ապահովման գծով նախարարի տեղակալ Դուգլաս Բուշը հայտնել էր, որ ԱՄՆ բանակը (ցամաքային զորքերը) պատրաստվում է անօդաչու թռչող սարքերի գնումները հասցնել զինամթերքների գնումների մակարդակին։





























