Մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք պահել մեր հաղթանակը: Այս մասին Աջափնյակ վարչական շրջանում, այդ շրջանի երկրապահների նախաձեռնությամբ կառուցված մատուռի բազման եւ օծման արարողության ժամանակ իր խոսքում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մենք գրեթե 700 տարի հետո Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել և տանել հաղթանակ: Բայց էլի մեր խելքից, մեր նենգությունից, մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից  չկարողացանք մենք այն պահել, պաշտպանել:

Հաղթողը միշտ ժպտում է: Մեր ժողովուրդը հաղթանակի բերկրանքը չհասկացավ, չպատկերացրեց, չթողին հասկանալ: Տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այսօր ունենք այն ինչ ունենք:

Ես խոնարհվում եմ բոլոր հերոսածին մայրերի առաջ: Մենք՝ երկրապահներս 44-օրյա պատերազմից հետո մարտական հերթապահություն ենք իրականացնում 6-7 ուղղությամբ: Մեր հիմնական գերխնդիրը Սյունիքն է, որ 2020 թվականից հետո Երկրապահը մեծ թվաքանակով պահում է Հանդ գյուղը, որը ամենադժվար, դաժան տեղն է: Մեծ դժվարին ժամանակներ ունենք ապրելու, եկեք դառնանք մի ընտանիք»,-ասաց Միքայելյանը: