Արմավիրի մարզում, դեկտեմբերի 4-ին`ժամը 00.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մուսալեռ գյուղի մոտակայքում՝ «Մուսալեռ» ռեստորանային համալիրի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղում:
Հրդեհը մարվել է ժամը 01.40-ին:
Հ. Մաղաջանյանին պատկանող քարի արտադրամասի տարածքում այրվել է տնակ:




























