Իսրայելը Լիբանանում ցամաքային գործողություն իրականացնելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի ընդունել։ Դրա մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։

Հրեական պետությունը վերջին օրերին հետախուզական գործողություններ է անցկացնում՝ առաջիկա օրերին հնարավոր լայնածավալ ներխուժմանը նախապատրաստվելու նպատակով, նշել են աղբյուրները: Սակայն գործողության վերաբերյալ վերջնական որոշում ընդունված չէ։

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ հնարավոր ցամաքային ներխուժումը կարող է սկսվել արդեն այս շաբաթ: Միևնույն ժամանակ, ցամաքային գործողության ժամկետը կարող է փոխվել: ԱՄՆ-ը շատ ուժեղ ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ զգուշացնելով նրան հրաժարվել լայնածավալ ներխուժման մտադրությունից։