Լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերն Ուկրաինայում ոչնչացրել կամ վնասել են գրեթե հազար գրադարան, հայտարարել է պետական լեզվի պաշտպանության հանձնակատար Տարաս Կրեմենը։
Նա հավելել է, որ ռուսական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 միլիոն ուկրաիներեն գրքեր են կորել։
Ուկրաինայում սեպտեմբերի 30-ին նշվում է Համաուկրաինական գրադարանի օրը, և Կրեմենը կոչ է արել բոլորին միանալ գրադարանների հավաքածուների վերականգնմանը և աջակցել «Ազատ մարդիկ ուկրաիներեն են կարդում» նախագծին։
Այն նախատեսում է ուկրաիներեն գրքերի հավաք՝ Նիկոլաևի, Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի և Սումիի շրջանների գրադարանները համալրելու համար։





























