Մերձավոր Արևելքի ցանկացած կետ հասնելի է Իսրայելին: Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մերձավոր Արևելքում չկա մի տեղ, որտեղ Իսրայելի ձեռքը չկարողանա հասնել: Չկա մի տեղ, որտեղ մենք պատրաստ չլինենք գնալ՝ պաշտպանելու համար մեր ժողովրդին և մեր երկիրը»,- հայտարարել է Նեթանյահուն:  

Իսրայելի կաբինետի ղեկավարը շեշտել է, որ «այս վճռական պահին» ինքը «ցանկանում է ուղղակիորեն դիմել Իրանի ժողովրդին՝ առանց միջնորդների», և Իրանի իշխանություններին մեղադրել է «տարածաշրջանն օրըստօրե ավելի խոր խավարի և պատերազմի մեջ ներքաշելու մեջ»։