ԱՄՆ ՊՆ-ն Boeing ընկերությանը հատկացրել է 6,9 մլրդ դոլար փոքր տրամաչափի ռումբերի արտադրմանը, այդ թվում Ուկրաինայի համար։ Այս մասին նշվել է երկուշաբթի Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Փաստաթղթից հետեւում է, որ միջոցները հատկացվում են ավիառումբերի արտադրությանը Բուլղարիայի, Ուկրաինայի եւ Ճապոնիայի համար։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչեւ 2035թ. դեկտեմբերի 31-ը։

Սեպտեմբերի 25-ին Պենտագոնը տեղեկացրել էր, որ նախագահ Ջո Բայդենի նախագահության սկզբից ԱՄՆ-ը Ուկրաինա է ուղարկել ավելի քան 56,9 մլրդ դոլարի ռազմական օգնություն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ուկրաինային նոր սպառազինությունների մատակարարումը չի փոխի իրավիճակը ճակատում, այլ ընդամենը կերկարացնի հակամարտությունը։