Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը տեղեկացրել է, որ ազատել է իր ութ տեղակալներից չորսին։
«Ես ստորագրել եմ Ստանիսլավ Գայդերի (անցնում է նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին), Ալեքսանդր Սերգեյի, Յուրի Ջիգիրի, Լյուդմիլա Դարագանի (պետական քարտուղար) ազատման որոշումը»,- գրել է նա։
Ումերովն իր որոշումը բացատրել է նրանով, որ «Ուկրաինայի ՊՆ համակարգը՝ Զինված ուժերը, Հետախուզության գլխավոր վարչությունը եւ Տրանսպորտի պետական հատուկ ծառայությունը ռազմական դրության ժամանակ փակ պարագիծ են, նշանակում է՝ «բոլոր գործընթացները դրանց ներսում պետք է լինեն հստակ եւ վերահսկելի», եւ «ցանկացած արտաքին կամ ներքին փորձ՝ ազդելու դրանց վրա, անթույլատրելի է», տեղեկացրել է РБК Украина-ն։
ՊՆ ղեկավարն ավելացրել է, որ ինքը նաեւ բարեփոխումներ է իրականացնում պաշտպանական գնումների համակարգում։
«Սպեցտեխէքսպորտը» Հետախուզության գլխավոր վարչությունից անցնում է ՊՆ-ին։ Խնդիր եմ դրել՝ մինչեւ վերջ հասցնել գնումների համակարգի մաքրման գործընթացը իրավապահների եւ հակակոռուպցիոն մարմինների հետ սերտ համագործակցությամբ»,- ասել է Ումերովը։





























